Սինգապուրի հայ համայնքը մեծ շուքով նշել է երկրի ամենահին քրիստոնեական եկեղեցու 175-ամյակը

Սինգապուրի հայ համայնքը մեծ շուքով նշել է երկրի ամենահին քրիստոնեական եկեղեցու 175-ամյակը

PanARMENIAN.Net - Սինգապուրի հայկական համայնքը մարտի 27-ին նշել է իր եկեղեցու 175-ամյակը, ինչի առթիվ տոնակատարություններին մասնակցելու նպատակով 160 հայեր էին ժամանել շուրջ 20 երկրներից:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Սինգապուրի Հիլ փողոցում. այն ամենահին քրիստոնեական եկեղեցին է և ազգային հուշարձան է դարձել 1973 թ.:

Այդ օրվա առթիվ եկեղեցու հոգաբարձուները շաբաթ գալա ընթրիք էին կազմակերպել «Ռաֆլզ» հյուրանոցում, որը 1887 թ. կառուցել են հայազգի եղբայրներ Տիգրան և Ավետիք Սարգիսները։ Հատուկ այս տոնակատարության համար Սինգապուր ժամանած արքեպիսկոպոսը պատարագ է մատուցել Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակի օրը:

Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յեոն, որը ևս պատարագի մասնակիցների թվում էր, հարցազրույց է տվել The Straits Times թերթին, որում նշել է, որ հայկական եկեղեցին և համայնքը Սինգապուրի ժառանգության կարևոր մասն են:

Սինգապուրում ապրում է շուրջ 80 հայ։ Փոքրաթիվ համայնքը վերջին հինգ տարում կրկնապատկվել է` հիմնականում Հայաստանից տեղափոխվածների հաշվին։ Վերջին երկու տարիների ընթացքում Սինգապուրում 10 հայ երեխա է ծնվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---