ՆԱՏՕ-ի տեղեկատվության համաձայն, Քադաֆիի դեմ Լիբիայում պատերազմում են նաև «Ալ-Քաեդան» ու «Հեզբոլլահը»30 մարտի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի բարձրաստիճան սպան հայտարարել է, որ դաշինքի հետախուզության տվյալներով Քադաֆիի լիբիացի հակառակորդների ճամբարում կան «Ալ-Քաեդայի» ու «Հեզբոլլահի» ներկայության նշաններ, սակայն ընդդիմության առաջնորդները նրան «պատասխանատու են թվում»: Ծովակալ Ջեյմս Ստավրիդիսն ասել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է հակակառավարական ուժերի ու նրանց առաջնորդների մասին հստակ պատկերացում կազմելու ուղղությամբ: ՆԱՏՕ-ն պարզաբանում է այդ «աննշան» հարցը ռազմական գործողության մեկնարկից գրեթե երկու շաբաթ անց: «Այս փուլում մենք բավականաչափ հետախուզական տեղեկություններ չունենք որոշելու համար «Ալ-Քաեդայի» և այլ խմբավորումների ներկայության ծավալը», ասել է ծովակալ Ստավրիդիսը: Քադաֆին բազմիցս է զգուշացրել, որ նա պատերազմում է «Ալ-Քաեդայի» իսլամիստների դեմ, հայտնում է AFP-ն: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |