Ստեփան Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն այն լակմուսի թուղթն էր, որը ցույց տվեց թե ով ով է31 մարտի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը քաղաքական բողոքի ակցիա էր, ոչ թե եկեղեցական ծես: Այդ մասին Երևանում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Այդ քայլի բոլոր հետևանքները մենք կզգանք ժամանակի հետ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ընդդիմադիր մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչած արտահայտություններին, ապա, ըստ Ստեփան Սաֆարյանի, «հացադուլը այն լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց թե ով ով է»: Իր հերթին ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ հացադուլն ակցիա էր հասարակության ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Առաջադրված նպատակը որոշակիորեն լուծվեց` հասարկության ուշադրությունը սևեռվեց: Նա հավելել է, որ իշխանություններն իրազեկ են Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած խնդիրներին: Ալեքսանյանը նշել է, որ Հովհաննիսյանի ընտրած պայքարի ձևն իր համար ընդունելի է, սակայն, անհասկանալի, քանի որ Հովհաննիսյանը հնարավորություն ուներ օգտագործելու խորհրդարանի ամբիոնը: Նա հավելել է, որ հացադուլի, որպես կանոն, դիմում են հիասթափված մարդիկ, որոնց համար դա ծայրահեղ քայլ է: Նա ընդգծել է, որ մեծ հարգանքով է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |