Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռևս հեռու է երկրաշարժերը կանխատեսելուց

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դեռևս հեռու է երկրաշարժերը կանխատեսելուց: Այդ մասին Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի «Սեյսմակայուն շինարարություն՝ առասպել թե իրականություն» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Գառնիի գեոֆիզիկայի դիտակայանի ղեկավար Լեոնիդ Հախվերդյանը:

Ըստ նրա, աշխարհում շատ քիչ են այն դեպքերը, երբ հնարավոր է եղել կանխատեսել երկրաշարժն ու միջոցներ ձեռնարկել: Նա նշել է, որ Հայաստանում բավականին հեշտ է կանխատեսումների իրականացումը, քանի որ երկրաշարժային օջախները հայտնի են: «Երկրաշարժը կանախատեսելը քիչ է, հարկավոր է, որ կառուցվեն սեյսմակայուն շենքեր»,-ասել է Լեոնիդ Հախվերդյանը:

Նա նշել է նաև, որ նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչպես նաև Հայաստանում, բարեփոխումներ են կատարվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---