ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը մշտապես անտեսվում են Ադրբեջանի կողմից![]() 1 ապրիլի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ գնահատման դաշտային առաքելությունը պետք է իրականացվի նաև այն շրջաններում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիոն զորքերի վերահսկողության տակ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը: Ըստ հայտարարության, այդ առումով «Ազատ Հայրենիք» կուսակցությունը չի կիսում ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության զեկույցի որոշ ձևակերպումներ: «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ տեսնում ենք ԼՂ հակամարտության լուծումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, քանի որ հուսով ենք, որ համանախագահները անաչառ կերպով կմոտենան հակամարտության կարգավորմանը: Սակայն, դրա համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն օբյեկտիվ լինի իր նախաձեռնություններում և գնահատականներում, պահպանելով կողմերի վստահությունը: Այդ տեսակետից, մենք անհրաժեշտ ենք համարում, որ դաշտային առաքելությունը իրականացվի նաև այն շրջաններում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիոն զորքերի վերահսկողության տակ` Լեռնային Ղարաբաղի Մարտունու, Մարտակերտի ու Շահումյանի շրջաններում: Մենք ափսոսանք ենք հայտնում այն առիթով, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նախագահների համանախագահների շարունակական ջանքերը մշտապես անտեսվում են Ադրբեջանի կողմից և այդ փաստը մինչ օրս չի ստացել համանախագահների քաղաքական գնահատականը: Այդ մասին է վկայում նաև Ադրբեջանի կողմից Սոչիում ձեռք բերված կարճաժամկետ պայմանավորվածությունների խախտումը, ինչպես նաև օրերս արված հայտարարությունը քաղաքացիական ավիացիայի մասին, որը դուրս է ամեն տեսակի քաղաքական ու հումանիտար տրամաբանությունից: Դատապարտելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ անելով անաչառ լինել իր նախաձեռնություններում ու գնահատականներում»,-ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |