Ապրիլի 4-ին Հայաստանում մեկնարկեց «ՀՖՖ – Կոկա-Կոլա» ֆուտբոլի գավաթի խաղարկությունը 4 ապրիլի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կոկա-Կոլա ընկերության հետ համատեղ կազմակերպված մրցաշարը, որը կրում է «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթ անվանումը: Մրցաշարին կմասնակցեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի հանրակրթական դպրոցների 1999-2001թթ. ծնված տղաներ և աղջիկներ: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 4-ից 26-ը, երկրորդը` մայիսի 4-ից 21-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում: Առաջին փուլի ավարտից հետո Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերից և Արցախի երկուական թիմեր կկազմեն 16 զույգ և պայքարը կշարունակեն սկսած 1/32 եզրափակչից: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները և մարզիչները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթով, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |