ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը![]() 4 ապրիլի 2011 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Բելգրադում է գտնվում պաշտոնական այցով Սերբիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի այցելությունը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա, նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է Սերբիայի և Հայաստանի միջև համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամության մասին: Հայաստանի արտգործնախարարը հավելեց, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետևելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես անդրադարձան Կովկասում և Բալկաններում առկա հիմնահարցերի շուրջ վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |