Աշոտյանը որոշել է այլևս չլռել կրթության ոլորտում կոռուպցիայի մասին![]() 6 ապրիլի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2010թ. ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի երկամյա հայեցակարգ է ընդունել, որի շրջանակներում կիրականացվի 16 միջոցառում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ մասին կրթության ոլորտում կոռուպցիայի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը և ԵԱՀԿ-ի ու USAID-ի երևանյան գրասենյակները, հայտարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, կոռուպցիան կրթության ոլորտում գոյություն ունի և նախարարությունը մտադիր չէ լռել դրա մասին: Նա նշել է մի շարք գործոններ, որոնք կոռուպցիայի պատճառ են հանդիսանում, այդ թվում՝ ոլորտի անբավարար ֆինանսավորումը, բանակից տարկետման համակարգը, կրթության ցածր որակն ու իրավական դաշտը: «Անհրաժեշտ է հակակոռուպցիոն ծրագիր մշակել յուրաքանչյուր բուհի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ ծրագրի շրջանակներում բուհերի ռեկտորները պետք է հաշվետվություններ ներկայացնեն: Իր հերթին ԱՄՆ USAID գործակալության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ջաթինդեր Չիման նշել է, որ USAID-ին մտադիր է նպաստել կոռուպցիայի նվազեցմանը ոչ միայն կրթության ոլորտում, այլ նաև այլ ոլորտներում: Ըստ նրա, կրթության ցածր որակը վնասում է երկրի զարգացմանը: Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կրթության ոլորտում ակտիվ պետք է լինեն ինչպես կառավարությունն, այնպես էլ ուսանողները: Ըստ նրա, հանրություն-կառավարություն երկխոսությունը պետք է ամրապնդվի՝ վստահություն հայտնելով, որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի լուրջ արդյունքի հասնել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |