Սրտաբան. Հայաստանում զգալիորեն կրճատվել է սրտամկանի ինֆարկտից մահացության տոկոսը 6 ապրիլի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չափահաս բնակչության շուրջ մեկ երրորդը զարկերակային ճնշման խախտման խնդիր ունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Նրա խոսքերով, Հայաստանի երիտասարդության շարքում զարկերակային ճնշման ցուցանիշը բավական բարձր է, նրա տարածվածությունը կազմում է 17-20 տոկոս: «Զարկերակային ճնշման վրա հիմնականում է ազդում է ավելորդ քաշի խնդիրը և ճարպակալումը, որի տարածվածությունը Հայաստանում կազմում է շուրջ 40 տոկոս»,- ասել է Երևանի գլխավոր սրտաբանը: Միևնույն ժամանակ, Զելվեյանը գոհունակությամբ նշել է, որ 5 տարվա ընթացքում (2004-2009թթ.) Երևանում ավելացել է կայուն ճնշում ունեցող մարդկանց թիվը: Բացի դրանից, զգալիորեն կրճատվել է սրտամկանի ինֆարկտից մահացության տոկոսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |