Անհայտ անձինք ներկել են Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանը 6 ապրիլի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք Կարսում գտնվող Հումանիզմի հուշարձանը, որը խորհրդանշում է հայ-թուրքական բարեկամությունը, ներկել են երեք տարբեր գույներով, հաղորդում է թուրքական Ihlas գործակալությունը: Տեղի դիտորդների կարծիքով, անհայտներն առաջնորդվել են երկու պատճառով` բողոք հուշարձանի ապամոնտաժման դեմ կամ ուշադրության գրավում դրա նկատմամբ: Հուշարձանը ներկվել է դեղին, կանաչ և կարմիր գույներով: 2008 թվականին թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյի կողմից կանգնեցված հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումն ընդունվեց այս տարվա փետրվարի 1-ին Կարսի քաղաքապետարանի խորհրդի կողմից: «Հումանիզմի հուշարձանի» կառուցումը չի ավարտվել: Հունվարի սկզբին Կարս կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուշարձանն անվանել է «հրեշավոր և անճոռնի» և հայտարարել, որ այն պետք է ապամոնտաժել: Հուշարձանի ապամոնտաժման տենդերի արդյունքները կհայտարարվեն Կարսի քաղաքապետարանին հուշարձանի ապամոնտաժման մասին դատավճիռը ներկայացնելուց հետո: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |