Ռուբեն Հակոբյան. Տեր-Պետրոսյանը գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ, թեև նրա կողմնակիցներն այդ մասին չգիտեն

Ռուբեն Հակոբյան. Տեր-Պետրոսյանը գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ, թեև նրա կողմնակիցներն այդ մասին չգիտեն

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եվրոպական կառույցների միջնորդությամբ գործարքի է գնացել իշխանությունների հետ: Նա այդ մասին հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, այդ մասին են վկայում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները մարտի 17-ի և ապրիլի 8-ի ցույցերի ժամանակ: Հակոբյանը նաև հավելել է, որ համաձայնությունը կարող էր ձեռք բերվել մարտի 15-17-ը Երևան ժամանած ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Փրեսքոթի և Ակսել Ֆիշերի այցի ընթացքում: Նա նշել է, որ այդ գործարքի հնարավոր արդյունքները կարող են մոտ ժամանակները լինել քաղբանտարկյալներին ազատ արձակելը, ոստիկանության միջին և բարձր կոչման որոշ աշխատողների 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև բացառված չէ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը:

Հակոբյանը նշել է, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ դատապարտելի ոչինչ չկա, սակայն հիշեցրել է, որ ՀԱԿ-ը սուր քննադատության է ենթարկել բոլոր նրանց, ովքեր փորձել են երկխոսություն հաստատել իշխանությունների հետ, իսկ հիմա մեղադրում է այլ ընդդիմադիր ուժերին նրանում, որ իբր փորձում են խանգարել իշխանությունների հետ ՀԱԿ երկխոսությանը: Նա նշել է, որ իշխանությունների հետ գործարքում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համար ելք է տեսնում ստեղծված փակուղուց, երբ մի կողմից ընդդիմադիր զանգվածները հեղափոխական են տրամադրված են և վճռական գործողություններ են ցանկանում, մեկ այլ կողմից նա հասկանում է, որ դրված նպատակը` իշխանափոխությունը, անհնար է: Նրա խոսքերով, ՀԱԿ առաջնորդը ցանկացած պահի կարող է հրաժարվել բանակցություններից, սակայն դա հակասելու է երկխոսություն վարելու մասին ԵԽ հանձնարարականներին: Հակոբյանը նաև հավելել է, որ ՀԱԿ շատ կողմնակիցներ և նույնիսկ Կոնգրեսի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարներ դեռ չգիտեն իշխանությունների հետ ՀԱԿ առաջնորդի գործարքի մասին:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---