Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների թվում մեկ հայ կա

Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների թվում մեկ հայ կա

PanARMENIAN.Net - Հրապարակվել է Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների նախնական ցուցակը: Ցուցակը հրապարակել է «Կոմսոմոլսկայա պրավդան Բելառուսում» թերթը: Ցուցակում 23 մարդ կա: Որոշ դեպքերում հայտնի են միայն մարդկանց ազգանուններն ու անվան ու հայրանվան առաջին տառերը: Պարբերականը նշում է, որ ցուցակը գրված է ձեռքով և կարող են լինել սխալներ:

Տուժածների նախնական ցուցակում գրանցված է Սաբոտյան ՄարգարիտՄիխայիլի` 1941թ. ծնված:

Ավելի վաղ Բելառուսի ՍՏՎ հեռուստատեսությունը հայտնել էր, որ «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, 50-ը տուժել են: Միևնույն ժամանակ աղբյուրն իրավապահ մարմիններում հայտնել է, որ զոհվել է 5 մարդ:

Մինսկի ժամանակով մոտ 18:00-ին «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես պատմում են ականատեսները, արյունոտ մարդիկ էին դուրս գալիս դեպի մետրո տանող ստորգետնյա անցումից, թանձր ծուխ էր դուրս գալիս:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---