ՀԱԿ-ը թույլ չի տվել «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդին ելույթ ունենալ հանրահավաքում12 ապրիլի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմությունը պետք է միավորվի, կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով, ընդդիմությունը, միավորվելով, ապագա ընտրություններում ավելի շատ ձայներ կհավաքի, քան առանձին գործելով: Միաժամանակ, նրա խոսքերով, կոալիցիոն կուսակցությունները, ընտրությունների գնալով միասնական ցուցակով, ավելի քիչ ձայներ են հավաքելու, քան ընտրություններին առանձին-առանձին գնալու դեպքում: Նա նշել է, որ 2008-ից ընդդիմադիր դաշտի մենաշնորհացման հավակնորդը Հայ ազգային կոնգրեսն է, սակայն իրավիճակը փոխվել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից հետո: Հարությունյանը հավելել է, որ ՀԱԿ-ը կտրուկ նվազեցրել է իշխանության հանդեպ իր պահանջները և հիմա ավելի շուտ նրանից զիջումներ է խնդրում, քան պահանջում: Ինչ վերաբերվում է «Ազգային համաձայնության» մասնակցությանն ապագա ընտրություններին, ապա կուսակցության առաջնորդի խոսքերով, նրանք ցանկանում են ընտրությունների գնալ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին, և հիմա բանակցություններ են վարում տարբեր կուսակցությունների հետ, բացառությամբ ՀԱԿ-ի: Հարությունյանը հաղորդել է, որ նա ցանկացել է ելույթ ունենալ ՀԱԿ-ի փետրվարի 18-ին ցույցի ժամանակ, սակայն նրան թույլ չեն տվել: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |