Բաքուն խիստ դժգոհ է երկրում ազատությունների հետ կապված իրադրության մասին ԵՄ հայտարարությունից12 ապրիլի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Եվրոպական Միության ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Նրան հայտնեցին Ադրբեջանի կառավարության դժգոհությունն ու ափսոսանքը Եվրամիության «Ադրբեջանում հիմնարար ազատությունների հետ կապված իրադրության մասին» հայտարարության վերաբերյալ, որը հնչեցվել է 2011 թվականի ապրիլի 7-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում, հաղորդում է ԱՊԱ-ն: Նշվում է, որ այդ հայտարարությունը կազմվել է սխալ, ոչ օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, կողմնակալ բնույթ է կրում` չարտացոլելով իրական վիճակը տեղում: «Այդ հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների առկա ոգուն և անընդունելի է: Հակադարձ կողմը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական զարգացման սկզբունքներին, կատարում է միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորությունները և շարունակում է նրանց հետ համագործակցությունն այդ ասպարեզում»,- հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |