Բակո Սահակյանը հերթական անգամ ԵԱՀԿ ՄԽ-ին պատմել է` ինչպես է Ադրբեջանը խոչընդոտում նրանց ջանքերին13 ապրիլի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև: Դա և շփման գծի ողջ երկայնքով զինադադարի ռեժիմի խախտումներն են, և տարբեր իրադարձությունների խեղաթյուրված ներկայացումը, և մարդասիրական խնդիրների միտումնավոր քաղաքականացումը: Վերջինիս շարքին է նախագահը դասել համանախագահների կողմից իրականացված դաշտային առաքելության և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ Ադրբեջանում չդադարեցվող շահարկումները, հաղորդում է Արցախի Հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |