ՀԿԵՈւ բեռնափոխադրումների ծավալը կայուն կերպով աճում է14 ապրիլի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2011-ի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2010-ի նույն շրջանի համեմատ 15.2 տոկոսով, բեռնաշրջանառությունը` 16.8 տոկոսով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: Նա նաև հավելել է, որ բեռնափոխադրումներից ստացված եկամուտներն աճել են 20 տոկոսով, իսկ պլանային աճը կազմել է 3.3 տոկոս: «Մենք ապահովել ենք բեռնափոխադրումների ծավալի դինամիկ աճ 2010-ի համեմատ»,- հայտարարել է Շայդուլինը: ՀԿԵՈւ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ այդ արդյունքները հնարավոր են դարձել անցկացվող սակագնային քաղաքականության շնորհիվ: Նա նաև հավելել է, որ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունն ուղղված էր արտաքին և ներքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը և ծավալների դինամիկ աճի կայունացմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |