Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել և վիրավորվել է 30 ցուցարար19 ապրիլի 2011 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին Սիրիայի Հոմս քաղաքում, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնում է հրաձգային զենքի օգտագործման մասին, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Ըստ չհաստատված տվյալների, սպանվել և վիրավորվել է 30 ցուցարար: Քաղաքը շրջափակված է, հեռախոսային կապը խախտվել է, որոշ շենքերի տանիքներից դիպուկահարներն անկանոն կրակ են վարում: Ցուցարարները պահանջում են բարեփոխումներ անցկացնել ու քաղաքական ազատություններ տալ: 2011թ. սկզբից ի վեր Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում զանգվածային ցույցերը վերաճել են անկարգությունների: Ժողովրդական ապստամբություններն արդեն հանգեցրել են իշխաող ռեժիմների տապալմանը Եգիպտոսում ու Թունիսում: Այժմ դիմակայությունը շարունակվում է Լիբիայում: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |