Լոս Անջելեսի Խորհուրդը նշել է Ռիչարդ Հովհաննիսյանի ավանդը Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Լոս-Անջելեսի քաղաքային Խորհուրդը` Խորհրդի նախագահ Էրիկ Գարսետտիի և Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի գլխավորությամբ կնշի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառման ժամանակ Խորհուրդը կմեծարի Կալիֆորնիայի Համալսարանի հայոց և մերձավորարևելյան պատմության պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետՌիչարդ Հովհաննիսյանին: Խորհուրդը ճանաչում է պրոֆեսոր Հովհաննիսյանի ներդրած ավանդը Ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում և հարգանքի տուրք կմատուցի XX դարի առաջին ցեղասպանության ժամանակ սպանված մեկուկես միլիոն հայերին:

Անցյալ տարի Խորհուրդը մեծարեց Ցեղասպանությունը վերապրած և դեռ կենդանի կինոռեժիսոր Մայքլ Հակոբյանին: Նա մահացավ 2010 թվականի դեկտեմբերին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---