Հայաստանը չի պատասխանում ԱԷԿ-ի փակման մասին իր հարևանների դեկլարատիվ հայտարարություններին

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ ցանկացած երկիր իրավունք ունի ցանկացած հայտարարություն կատարել այլ երկրի ԱԷԿ-ի վերաբերյալ, ոչ մի միջազգային պայմանագիր չի կարող հիմք հանդիսանալ դրանց համար, քանի որ իրավունք չի տալիս պահանջել դրա փակումը: Այդ մասին Երևանում ապրիլի 20-ին ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: «Նրանք կարող են բարձրացնել այդ հարցը, խնդրել մեզ փորձագետներ ընդունել, աշխատել նրանց հետ: Բայց ոչ մի երկիր չի կարող պահանջել այլ երկրի ԱԷԿ-ի փակում»,- ասել է նա:

Միաժամանակ, Աշոտ Մարտիրոսյանը կոչ է արել լուրջ չվերաբերվել հարևան երկրների ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնցում հաճախ թյուր տեղեկատվություն է հայտնվում: «Բնական է, կան հարցեր, որոնք կապված են ԱԷԿ անվտանգության բարձրացման հետ և մենք դրանց մասին տեղյակ ենք: ԱԷԿ-ի անվտանգության ապահովումը պետք է կրի հետևողական բնույթ: Այդ հարցերը մենք քննարկում ենք ՄԱԳԱՏԷ-ի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ: Սակայն մենք նման դեկլարատիվ հայտարարություններին չենք պատասխանում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---