Հայաստանի զինված ուժերում ինքնասպանություն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ի երեկոյան Հայաստանի զինված ուժերում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարության Քննչական ծառայության հասարակայնության հետ կապի ավագ սպա Մերի Սարգսյանը, ապրիլի 21-ին` 22:50-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում` Բալահովիտ գյուղից ոչ հեռու, շարքային 1992թ. ծնվ. Արթուր Ղազարյանը վնասվածք ստացավ իր հաշվառման զենքից: Հիվանդանոցի ճանապարհին Արթուր Ղազարյանը մահացավ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնել): Քննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---