Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն է հայտնել հայ զինվորի սպանության առնչությամբ 29 ապրիլի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որն այցով գտնվում է Երևանում, մտահոգություն է հայտնել երեկ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի արդյունքում հայ զինվոր է զոհվել: Ինչպես Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել Ֆյուլեն, եվրոպական հարևանությունը տարածաշրջանի երկրների հետ չի կարող կայուն ու անվտանգ լինել, եթե Հարավային Կովկասի ձգձգվող հակամարտությունները տարածաշրջանում չկարգավորվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքների նորմերի հիման վրա: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու հակամարտության հանգուցալուծմանը 3 հիմնական սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդների ինքնորոշման իրավունք»,-ասել է եվրահանձնակատարը: Ապրիլի 28-ին` ժամը 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |