Հովիկ Աբրահամյանը և Աշոտ Ղուլյանը քննարկել են հայ-արցախյան միջխորհրդարանական հանձնաժողովի անելիքները

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը:

Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը քննարկեցին նաեւ երկու խորհրդարանների համագործակցությանը առնչվող եւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---