Ադրբեջանի ԱԳՆ-ն «վրդովված է» Հայաստանի մասնակցությամբ Ժնևի միջազգային ցուցահանդեսին 2 մայիսի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ժնևում անցնում է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային տոնավաճառը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Մայիսի 2-ին Հայաստանի նախագահը պետք է այցելի ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի և Արցախի մասին պատմող նյութեր, ինչն էլ «հարուցել է ադրբեջանական կողմի վրդովմունքը»: «Այդ առնչությամբ դեսպանատունն անմիջապես իրազեկել է Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտին և ցուցահանդեսի կազմակերպիչներին: Մենք հայտնել ենք մեր բողոքն ու մտահոգությունը»,-հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Դեսպան Նաջաֆբեյլին հանդիպել է ցուցահանդեսի պատասխանատուներ Բերնար Գուիոտտի և Ադելինա Բեյուխի հետ: Նա հայտնել է Ադրբեջանի վրդովմունքն ու ասել, որ «հայերի ներկայացված նույթերը պետք է հեռացվեն ցուցահանդեսից»: Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտին, գրում է 1news.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |