Ականջ չդնելով Արցախի նախազգուշացումներին` Բաքուն մարտի է նետվում. նա ձանձրացել է խաղաղ բանակցություններից 3 մայիսի 2011 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Էլդար Սաբիրօղլուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդներին իրական գործողությունների, այլ ոչ թե հայտարարությունների կոչ է արել: Սաբիրօղլուն գտնում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ժամկետը սպառվում է»: «Ադրբեջանի ղեկավարությունն ու ժողովուրդը ևս մի քանի տարի չեն սպասելու հակամարտության լուծմանը, համբերությունն արդեն սպառվում է»,- նշել է Սաբիրօղլուն «Ազերբայջան» թերթին տված հարցազրույցում: Մեկնաբանելով դիպուկահարներին շփման գծից հեռացնելու վերաբերյալ միջնորդների առաջարկը` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը հայտնել է, որ դա ելք չէ իրադրությունից: Ըստ երևույթին, ելնելով «անսպառ համբերությունից», Ադրբեջանը նախանձելի համառությամբ խախտում է հրադադարի ռեժիմ` գնդակոծելով ղարաբաղյան դիրքերը զենքի տարբեր տեսակներից, ինչպիսիք են «АК», «СВД», «Սև նետ», «ПК», «ДШК», «УТЕС»: Ցավոք, միջադեպերն անկորուստ չեն: Ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը` հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել: Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով 16:15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է: Ընդ որում` Ադրբեջանը հետո ամեն կերպ փորձում է իր վրայից թոթափել իր գործած սպանությունների մեղքը` փորձելով և' իրեն, և' միջազգային հանրությանը հավատացնել, որ այդ կորուստները «ներքին վեճերի» արդյունք են: Ըստ երևույթին, ինչպես հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը, Բաքուն իսկապես շփոթել է ադրբեջանական ԶՈՒ-ում տեղի ունեցող միջադեպերը հայկական բանակի հետ: Մինչդեռ Արցախն ուղղակիորեն զգուշացնում է. ոչ մի նման գործողություն անպատիժ չի մնալու: Ադրբեջանը սադրիչ գործողությունների համար հայկական կողմից համապատասխան արձագանք է ստացել և ապագայում ստանալու և ստիպված է լինելու մշտական վախի մթնոլորտում ապրել, խոստանում են Արցախում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |