ՀԱՊ-ը խոստանում է բազմաբովանդակ «թանգարանային գիշեր» 5 մայիսի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանը յոթերորդ անգամ միանալու է աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների համաժամանակյա «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքին: Հայաստանի ազգային պատկերասրահը 2011 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկայացնելու է բազմազան ծրագրեր՝ համագործակցելով այլ մշակութային հաստատությունների հետ: Տարաբնույթ միջոցառումների շարքում առաջին անգամ ներկայացվելու են Մնջախաղի պետական թատրոնի անգլերեն այբուբենի բեմադրության պրեմիերան և «Robert Sahakyants Production»- ի տրամադրած հայկական մուլտֆիլմերը: Բացի մշտական ցուցադրությունից, այցելուները կարող են դիտել ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի, ՀԱՊ-ի 1991-2011թթ. հրատարակությունների և արվեստի ստեղծագործությունների սահմանափակ տպագրությունների ցուցահանդեսները: Վարդգես Սուրենյանցի սրահում ներկայացվելու են Արա Գեղեցիկի և Սալոմեի մենախոսությունները և այլ միջոցառումներ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |