Հայ քաղաքագետները չեն հավատում, որ «Օրինաց երկիրը» կմտնի ապագա խորհրդարանի կազմի մեջ 5 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետներ Սուրեն Սուրենյանցի և Երվանդ Բոզոյանի կարծիքով կոալիցիոն «Օրինաց երկիր» կուսակցությունը չի մտնելու ապագա ԱԺ կազմի մեջ: Այդ մասին նրանք հայտարարել են Երևանում մամլո ասուլիսում: «Նույնիսկ ընտրությունների ամբողջական կեղծման դեպքում, նույնիսկ եթե երկրում թողնեն միայն Արթուր Բաղդասարյանի ազգականներին, ես չեմ տեսնում «Օրինաց երկիրը» ապագա խորհրդարանի կազմում»,- հումորով նշել է Սուրենյանցը: Նրա կարծիքով, ապագա խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են լինելու իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: Նրա խոսքերով, խորհրդարանի կազմի մեջ մտնելու են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ՀՅ Դաշնակցությունը: Երվանդ Բոզոյանը համաձայնվել է գործընկերոջ կարծիքի հետ և հավելել, որ «Ժառանգություն» կուսակցությունը ևս խորհրդարան մտնելու շանսեր ունի: Նրա կարծիքով, դա «Ժառանգությանը» կհաջողվի միայն այն դեպքում, եթե նա կարողանա այլ ընդդիմադիր ուժերի հետ ստեղծել նոր քաղաքական ուժ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |