Երևանում գարնանային զորակոչը ընթանում է բնականոն հունով![]() 6 մայիսի 2011 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի է ունցել Երևան քաղաքի զորակոչային հանձնաժողովի 2011թ.-ի գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նիստին մասնակցել են Երևան քաղաքի զորակոչային հանձնաժողովի անդամները` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, տարածքային զինվորական կոմիսարները, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները: 2010 թվականի աշնանային զորակոչի հաշվետվությամբ և 2011թ.-ի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել տարածքային զինվորական կոմիսարները: Ներկայացված զեկույցների համաձայն` նախորդ տարվա աշնանային զորակոչի պլանային առաջադրանքները Երևան քաղաքում կատարվել են 100,3 տոկոսով, զորակոչից խուսափած զինակոչիկների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Ինչ վերաբերում է 2011թ.-ի գարնանային զորակոչի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ապա զեկուցվել է, որ ընթանում են բնականոն հունով: Տարածքային զինկոմիսարիատները ակտիվորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ` առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |