Բեռլինում թուրքական ռեստորանի տերը մտադիր է «Հումանիզմի հուշարձանը» տեղափոխել Գերմանիայի մայրաքաղաք 6 մայիսի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ռեստորանի սեփականատեր, էթնիկ թուրք Ադնան Օրալը ցանկանում է «Հումանիզմի հուշարձանը» տեղափոխել Կարսից Գերմանիայի մայրաքաղաք: Ինչպես գրում է SPIEGEL-ը, Օրալը մտադիր է վերականգնել հուշարձանը: Ադնան Օրալի խոսքերով, Թուրքիայի վարչապետն իրավունք չուներ անհարգալից խոսել արվեստի ստեղծագործության մասին: «Եվրոպայում չէր կարող նման բան պատահել»,- նշել է նա: 2011-ի հունվարին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը հուշարձանն անվանել է «անճոռնի» և հրահանգ տվել, որպեսզի այն ապամոնտաժեն: Մեհմեդ Աքսոյի երկու 35-մետրանոց արձանները խորհրդանշում են հայ-թուրքական բարեկամությունը: Օրալն ասել է, որ հուշարձանը տեղափոխելու է հայերի օգնությամբ և դա, նրա օգնությամբ դժվար է լինելու: «Սկզբից ես այն կգնեմ, իսկ հետո թույլտվություն կխնդրեմ այն տեղափոխելու համար: Այդ ամենից հետո 1915-ի Հայոց ցեղասպանության մասին հիշող գերմանացիները կօգնեն ինձ: Ես գիտեմ, որ Գերմանիան իմացել է Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման մասին, բայց ոչինչ չի արել սպանդը դադարեցնելու համար»,- ասել է Օրալը: Կարսում «Հումանիզմի հուշարձանն» արդեն մասնակի ապամոնտաժվել է` չնայած թուրք մտավորականության բողոքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |