Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը, վստահ է նրա ընտանիքը10 մայիսի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Ինձնից թաքցրել են հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունը»,-դատարանում ասել է Տրաբզոնի ոստիկանության պետ Ռեշատ Ալաթայը: Ըստ նրա, տեղեկություններ ստանալու դեպքում, նա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր այդ ոճրագործությունը կանխելու համար: Դինքի ընտանիքը, սակայն, վստահ է, որ Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը: Ընտանիքի փաստաբան Ական Բաքրչօղլուն դատարանում ասել է, որ Տրաբզոնի ոստիկանությունը իրազեկված էր սպասվող սպանության մասին, սակայն, ոչ մի միջոց չի ձեռնարկել այն կանխելու համար: Ըստ փաստաբանի, Ալաթային հարկավոր է պատասխանտվության կանչել իր պարտականությունները չկատարելու համար, իսկ Տրաբզոնի ոստիկանությունը պետք է անցնի գործով որպես հանցագործության հանցակից, գրում է թուրքական «Վաթան» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |