Եգիպտոսում կրկին բախումներ են սկսվել քրիստոնյա ղպտերի և մահմեդականների միջև15 մայիսի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Կահիրեի կենտրոնում անցած շաբաթ օրը կրոնական հողի վրա նոր բախումների արդյունքում տուժածների թիվը կազմում է 60 մարդ, հաղորդում է EGYnews-ը՝ մեջբերելով բժշիկների վկայությունները: Շաբաթ օրը նոր միջկրոնական բախումներ են տեղի ունեցել Կահիրեի կենտրոնում՝ հեռուստակենտրոնի շենքի մոտ: Միջկրոնական հակամարտության պատճառը, որը վերածվել է զանգվածային անկարգությունների, դարձել է հեռուստակենտրոնի մոտ բողոքող քրիստոնյաների և երթուղային տաքսիների մահմեդական վարորդների միջև վեճը: Որոշ ժամանակ անց անհայտ մարդկանց խումբը հարձակվել է հեռուստակենտրոնի մոտ հավաքված քրիստոնյաների վրա: Ինչ-որ մեկը քրիստոնյա ցուցարարների վրա հրազենային զենքից կրակ է բաց թողել, վիրավորվել է շուրջ 60 մարդ: Մայիսի 7-ին Գիզայում Իմբաբա շրջանում՝ Մարի Մինա եկեղեցու մոտ ընդհարումներ են բռնկվել քրիստոնյաների և մահմեդականների միջև, որոնց պատճառ են դարձել քրիստոնյա կին առևանգելու մասին լուրերը, որը մահմեդականցվել է: Բախումների արդյունքում մահացել է 15 մարդ, վիրավորվել է 240 մարդ: Եգիպտոսի քրիստոնյա ղպտերը ներկայացնում են Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական համայնքը: Տարբեր տվյալներով, նրանք կազմում են Եգիպտոսի 80 միլիոնանոց բնակչության 10 տոկոսը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |