Կաննի փառատոն. «Կարիբյան ծովահեններից» մինչև «Կենաց ծառ» 16 մայիսի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Կաննի 64-րդ կինոփառատոնի 6-րդ օրվա շրջանակներում կայացել է Թերենս Մալիկի երկար սպասված «Կենաց ծառը» ֆիլմի պրեմիերան Բրեդ Փիթի մասնակցությամբ: Պետք է նշել, որ ռեժիսորը չի ներկայացել պրեմիերային, այնպես որ Բրեդ Փիթը ստիպված է եղել մենակ ներկայացնել ֆիլմը: «Արտիստը չպետք է վաճառող լինի»,- հայտարարել է անվանի դերասանը` հանավաբար արդարացնելով ռեժիսորի բացակայությունը: Չնայած մամուլի ոչ միանշանակ արձագանքին` Փիթի խաղը բավական բարձր է գնահատվել քննադատների կողմից: Պրեմիերային ներկա է եղել նաև ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը` Շոն Փենը: «Կենաց ծառը» Թերենս Մալիկի 5-րդ ֆիլմն է: Ֆիլմին սպասում էին Կաննում դեռ անցած տարի, սակայն ռեժիսորը չէր հասցրել ավարտել այն: Կաննի կինոփառատոնի 5-րդ օրը կայացել է «Բոնսայ», «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» և «Հեծանիվով տղան» ֆիլմերի պրեմիերան: Սակայն մամուլն ամենից շատ ակտիվ էր փառատոնի 4-րդ օրը, երբ կայացել է «Կարիբյան ծովի ծովահենները. Տարօրինակ ափերում» ֆիլմի պրեմիերան Ջոնի Դեփի և Պենելոպա Կրուզի մասնակցությամբ: Դեփի և Կրուզի հայտնվելը կարմիր գորգին մեծ իրարանցում է առաջացրել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |