Երեկ Երևանում տեղի ունեցած վթարի արդյունքում բոլոր տուժածները վերակենդանացման բաժնում են

Երեկ Երևանում տեղի ունեցած վթարի արդյունքում բոլոր տուժածները վերակենդանացման բաժնում են

PanARMENIAN.Net - Հայաստանի Ոստիկանությունը հետաքննում է մայիսի 17-ին Երևանի Արցախյան փողոցում տեղի ունեցած վթարի հանգամանքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին ՀՀ Ոստիկանությունից:

Մայիսի 17-ին` մոտ 21:00-ին, Երևանի Էրեբունի վարչական կենտրոնի Արցախյան փողոցում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, 76 համարի երթուղային տաքսին բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի հետ, ինչի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդեցին Ոստիկանությունից, ՃՏՊ արդյունքում 4 հոգի է զոհվել, ինը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին հիվանդանոցից, բոլոր տուժածները վերակենդանացման բաժնում են:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---