Ադրբեջանը, սպառազինություն գնելով, փողեր է լվանում

PanARMENIAN.Net - Բանակի սպառազինության և մարտունակության աստիճանը բացարձակ տարբեր բաներ են, ինչպես և խաղաղ ժամանակների փայլուն բանակը և մարտական պայմանների բանակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետըԱրցախից, որը ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքերով, Ադրբեջանը գնում է հսկայական քանակությամբ սպառազինություն մի քանի պատճառներով: «Բաքուն կարծում է, որ որքան շատ լինի զենքը, այնքան լավ, և դրանով ստիպում է Հայաստանին նույնպես սպառազինվել` ծախսելով հսկայական միջոցներ: Երկրորդ, դա բիզնես է: Ադրբեջանի նման կոռումպացված երկրում սպառազինություն ձեռք բերելն օգնում է փողեր լվանալ: Սակայն բոլոր այդ գործողությունները չեն կարող ցանկալի արդյունքի բերել, որովհետև Բաքուն բացարձակ չի զբաղվում անձնակազմի ուսուցմամբ»,- նշել է փորձագետը: Նա նշել է, որ Հայաստանն այս դեպքում ավելի ձեռնտու իրավիճակում է, որովհետև բանակի միջին և բարձր հրամանատարական կազմում մարդիկ են, որոնք անցել են պատերազմի բովով: «Հայաստանի համար խնդիրները կարող են սկսվել 10 տարի անց, երբ հրամանատարների ներկա սերունդը հանգստի անցնի: Բայց ես կարծում եմ, որ այդ ժամանակ պահեստային կազմը պատշաճ կերպով պատրաստված կլինի»,- ասել է ռազմական փորձագետը:

Նա կարծում է, որ ռազմական գորոծողությունների սկիզբը տեսանելի ապագայում իրական չէ: «Պատերազմի սկիզբը կախված չէ Հայաստանից կամ Ադրբեջանից, այստեղ այլ, ավելի լուրջ խաղացողներ կան: Որքան էլ Ալիևը հոխորտա, նրան թույլ չեն տա ոչ մի փամփուշտ արձակել»,- ասել է նա:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---