Փոխվարչապետը կարևոր է համարում Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի առաջիկա այցը Հայաստան18 մայիսի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն մայիսի 18-ին ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսենին (նստավայրը` Թբիլիսի): Փոխվարչապետը նշեց, որ դեսպանի այցը Հայաստան կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների ակտիվացմանը, եւ հույս հայտնեց, որ երկկողմ նոր համագործակցության հնարավորություններ կստեղծի: Դեսպան Դիանա Յանսենը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընդգծեց, որ Շվեդիան մեծ նշանակություն է տալիս այս տարածաշրջանին եւ կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական, տնտեսական հարաբերություններին, համագործակցության նոր հնարավորություններին, Հայաստանում անցկացվելիք մարդահամարին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայացվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք կարեւորվեց առաջիկայում Շվեդիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |