Քնեսետը չի խուսափի Հայոց ցեղասպանության ճանաչումից, գտնում է Իսրայելի խորհրդարանի նախագահը

Քնեսետը չի խուսափի Հայոց ցեղասպանության ճանաչումից, գտնում է Իսրայելի խորհրդարանի նախագահը

PanARMENIAN.Net - Քնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Քնեսետի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ «Հայոց ցեղասպանության» ասաց այսօր կրթության հանձնաժողովում բարձրացված քննարկման ժամանակ. «Ենթադրում եմ, որ հենց իսրայելցիների, որոնք բազմիցս բախվել են այն սարսափի ժխտման հետ, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ, մտքով անգամ չէր կարող անցնել հրաժարվել անհերքելի պատմական փաստերով հաստատվող ողբերգության ճանաչումից»:

Ռիվլինն ավելացրել է, որ թուրքերի և հայերի միջև հակամարտությունը «չի կարող արդարացում ծառայել այլ ժողովրդի աղետի ժխտման համար: Դրա ճանաչումը մեր` որպես հրեաների և որպես պարզապես մարդկանց բարոյական պարտքն է », հաղորդում է IzRus-ը` հղում կատարելով Ynet-ին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---