ՄԱԳԱՏԷ-ն կասկածում է Իրանին գործակալության տեսուչների համակարգիչները կոտրելու մեջ

ՄԱԳԱՏԷ-ն կասկածում է Իրանին գործակալության տեսուչների համակարգիչները կոտրելու մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն սկսել է գործակալության տեսուչների համակարգիչները և հեռախոսները կոտրելու հետաքննություն, որն իբր տեղ է գտել Իրան կատարած գործուղումների ժամանակ, որտեղ նրանք անցկացրել են միջուկային օբյեկտների զննում, հաղորդում է Reuters-ը` մեջբերելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները:

Գործակալության զրուցակցի խոսքերով, եթե ՄԱԳԱՏԷ-ի կասկածները հաստատվեն, դա կդառնա «Իրանի իշխանությունների կողմից ՄԱԳԱՏԷ հետ համագործակցությամբ ձեռք բերված պարտավորությունների ակնհայտ և տագնապալի չարաշահում», հաղորդում է ՌԲԿ-ն:

Գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն չի հաստատել կամ հերքել սկսված հետաքննության մասին տեղեկատվությունը: «Ընդհանուր առմամբ, ոչ մի երկիր, ուր ժամանում են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները, չպետք է արգելքներ ստեղծի նրանց գործունեության համար»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---