Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպացի դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ներքին և տարածաշրջանային խնդիրները19 մայիսի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՄ պատվիրակության երևանյան գրասենյակում հանդիպեց ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դեսպանատների դիվանագետների հետ: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն, Շվեդիայի թագավորության դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների թագավորության դեսպան Պիտեր Լանգենբերգը, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի փոխդեսպանները, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց «Ժառանգության» մոտեցումները Հայաստանի ներքին ու տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության խնդիրների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հովհաննիսյանը վերահաստատեց «Ժառանգության» նվիրվածությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին: Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը խորհրդարանում, իսկ Զարուհի Փոստանջյանը` քաղաքացիական հասարակության դաշտում: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ մայիսի 18-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի ու նրա գլխավորած պատվիրակության հետ, իսկ Զարուհի Փոստանջյանը` Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի ու նրա գլխավորած պատվիրակության հետ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |