Ահմադինեժադն իրավունք չունի զբաղեցնելու նախարարի պաշտոնը, հայտարարել են աստվածաբանները

Ահմադինեժադն իրավունք չունի զբաղեցնելու նախարարի պաշտոնը, հայտարարել են աստվածաբանները

PanARMENIAN.Net - Իրանի սահմանադրության պաշտպանների խորհուրդն ապօրինի է համարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նավթի նախարարությունը գլխավորելու որոշումը: Այդ մասին հայտնել է AP-ն՝ հղում անելով իրանական Fars գործակալությանը: Մայիսի 14-ին Իրանի նախագահը պաշտոնանկ արեց երեք նախարարների: Պաշտոնից զրկվեց նաև նավթի նախարար Մասուդ Միրքազեմին: Դրանից հետո Ահմադինեժադը հայտարարեց, որ ժամանակավորապես ինքը կգլխավորի գերատեսչությունը:

Իրանի սահմանադրության պաշտպանների խորհուրդն ամենաազդեցիկ անդրխորհրդարանային մարմինն է Իրանում: Այն կազմված է 12 անդամից, որոնցից 6-ին նշանակում է Գերագույն ղեկավարությունը, իսկ մյուս 6-ին՝ մեջլիսը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---