Հայաստանի ոչ պետական կազմակերպություններում ապրիլին մարտի համեմատ սկսել են ավելի քիչ վճարել

Հայաստանի ոչ պետական կազմակերպություններում ապրիլին մարտի համեմատ սկսել են ավելի քիչ վճարել

PanARMENIAN.Net - 2011-ի ապրիլին Հայաստանում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.2 տոկոսով` կազմելով 110 593 դրամ: Միաժամանակ ամսական կտրվածքով անկումը կազմել է 0.8 տոկոս:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.7 տոկոսով` կազմելով 89 633 դրամ, ամսական կտրվածքով աճը կազմել է 0.8 տոկոս, իսկ ոչ պետական կազմակերպություններում` 1.7 տոկոս կամ 135 756 դրամ, ընդ որում ապրիլին ընթացիկ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 2.5 տոկոս անկում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---