Ընդդիմությունն երբեք գոհ չի լինում, այդ թվում նաև Ընտրական օրենսգրքից, հայտարարել է Դավիթ Հարությունյանը 24 մայիսի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ կողմից Ընտրական օրենսգրքի քննադատությունը քաղաքական բնույթ է կրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Դա զուտ քաղաքական հայտարարություն է»,-ասել է նա: Ըստ Հարությունյանի, նոր ընտրական օրենսգրքում չեն ներառվել ընդդմության 4 առաջարկներից 3-ը, մասնավորապես, խորհրդարանի ձևավորումը բացառապես համամասնական կարգով, ինչպես նաև ընտրություններից հետո քվեարկածների ցուցակների հրապարակումը: Ըստ նրա, ցուցակների հրապարակմանը դեմ էր նաև Վենետիկի հանձնաժողովը, քանի որ դա խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, իսկ խորհրդարանի ձևավորումը բացառապես համամասնական կարգով, ըստ պատգամավորների, հեռացնում է պատգամավորին իր ընտրողից: Նա հավելել է նաև, որ պետությունը ընտրատեղամասերում տեսագրություն վարելու ընդդիմության առաջարկի հիման վրա իրավունք է տվել ընդդիմության վստահված անձանց տեսագրություն կատարել, ապագայում խուսափելու համար մեղադրանքներից: «Հայկական ընդդրմությունը երբեք գոհ չի լինում»,-հավելել է նա ժպիտով: Հարությունյանն ընդգծել է, որ նոր Ընտրական օրենսգրքի նպատակն է հանրության վստահության ամրապնդումն ընտրությունների հանդեպ: «Նույնիսկ այն երկրներում, որտեղ ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրական օրենսդրության փոփոխություններ»,-նշել է նա: Հարությունյանը նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքում նախորդի համեմատ շուրջ 90 փոփոխություն կա: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |