Ստեփանակերտը զարգանում է արագ տեմպերով, հավաստիացնում է Ստեփանակերտի քաղաքապետը 24 մայիսի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտը զարգանում է արագ տեմպերով: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: «Մենք պետք է կյանքի նորմալ, հարմարավետ պայմաններ ապահովենք քաղաքի բնակիչների համար: Առաջին հերթին դա հաղորդակցություններն են ու կապը»,-ասել է Միքայելյանը: Նա հայտնել է նաև, որ 2012թ. ամբողջությամբ կավարտվի քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման ծրագիրը, որից քաղաքը զուրկ է եղել վերջին 80 տարում: Պատասխանելով քաղաքից արտագաղթի մասին հարցին՝ Վազգեն Միքայելյանն ասել է, որ արտահոսք չկա, հակառակը, Ռուսաստանից, Հայաստանից բազմաթիվ մարդիկ, մասնավորապես երիտասարդներ են վերադառնում Ստեփանակերտ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |