Այսուհետ խորհրդատվությունների համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ դեպքերում25 մայիսի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ խորհրդատվությունների անցկացման համար վարկային միջոցները Հայաստանում կհատկացվեն միայն բացառիկ և հիմնավորված դեպքերում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ելույթ ունենալով կառավարական ժամի ընթացքում` հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ վարկային միջոցների օգտագործման ոլորտում Հսկիչ պալատի կողմից իրականացված մոնիտորինգից հետո պարզվել է, որ 2006 թվականին Հայաստանը Համաշխարհային բանկին է դիմել խորհրդատվության համար, որի արդյունքները հետագայում չեն օգտագործվել: Բացի դրանից, ՀՀ կառավարությունում կային համապատասխան կադրեր, որոնք կարող էին իրականացնել այդ խորհրդատվությունը, և կարիք չէր լինի հարյուր հազարավոր դոլարներ ծախսել: «Ելնելով դրանից` որոշվեց, որ վարկային միջոցների հաշվին խորհրդատվությունների անցկացման մասին բոլոր առաջարկները հանգամանորեն կդիտարկվեն անձամբ վարչապետի կողմից և դրական եզրակացություն կստանան միայն բացառիկ դեպքերում»,- ճշտել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |