Հայաստանում առաջարկում են արգելել «Եհովայի վկաների» գրականության ազատ տարածումը27 մայիսի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում պետք է արգելել «Եհովայի վկաների» գրականության ազատ տարածումը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա նշել է, որ օրինակ, Ռուսաստանում «Եհովաների վկաների» գրականությունն ընդհանրապես արգելված է, քանի որ համարվում է ծայրահեղական գրականություն, զարմանք հայտնելով, թե ինչու է այն ազատ տարածվում Հայաստանում: Այդ առումով Ամարյանը կոչ է արել համապատասխան մարմիններին զբաղվել այդ հարցով և մանրամասն ուսումնասիրել այդ գրականությունը մինչև հրատարակելը: Իր հերթին սբ. Հովհաննես եկեղեցու քահանա Շմավոն Ղևոնդյանը նշել է. «Մեր պաշտոնյաները, չգիտես ինչու, վախենում են, որ այդ գրականությունն արգելելով կարող են ենթարկվել պատժամիջոցների: Սակայն Ֆրանսիայում «Եհովայի վկաներն» արգելված են, և դրանից Ֆրանսիան պակաս ժողովրդավար չի դարձել»,- ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |