Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ27 մայիսի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մայիսի 28-ը համաժողովրդական տոն է և թանկ ու նվիրական բոլոր հայերի համար: Այն դարձավ մեր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը, երբ ցեղասպանություն տեսած ու պատմական հայրենիքի մեծ մասը կորցրած ժողովուրդը կրկին վերապրելու և ինքնահաստատվելու հայտ ներկայացրեց աշխարհին, ստեղծեց պետություն` իր բոլոր խորհրդանիշներով ու կառույցներով հանդերձ, ազատ ու անկախ ապրելու և արարելու հաստատակամությամբ: Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնվեց չափազանց ծանր աշխարհաքաղաքական պայմաններում և գոյատևեց ոչ երկար` ընդամենը երկուսուկես տարի, սակայն նրա թողած դասերը մեծ խորհուրդ են պարունակում իրենց մեջ և արդիական են մինչև այսօր: Մենք պարտավոր ենք միշտ հիշել մեր պատմության այդ բեկումնային տարիների իրադարձությունները, արժևորել հաջողություններն ու ձեռքբերումները և երբեք չկրկնել անցյալի սխալները: Յուրաքանչյուր հայ` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պարտավոր է ըստ ամենայնի աջակցել պետականաշինության գործին, անել հնարավորը, որպեսզի մեր ժողովրդի հաղթական երթը լինի հավերժ ու անսասան: Միասնությունը, համերաշխությունն ու ազգային շահերը պետք է վեր լինեն ամեն ինչից: Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ համայն հայությանը, մեր բոլոր քույրերին ու եղբայրներին և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաջողություններ` հանուն հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |