Առաջիկա օրերին պարզ կլինի, թե Հայաստանում ով կզբաղվի կենսաչափական անձնագրերի պատրաստմամբ![]() 28 մայիսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Լեհական PWPW (Polish Security Printing Works) ընկերությունը, որը զբաղվում է արժեթղթերի արտադրությամբ, սպասում է հայկական կողմի որոշմանը կենսաչափական անձնագերերի և ինքնության քարտերի պատրաստումը սկսելու համար: Ինչպես հայտարարվել է այս տարվա փետրվարին, մրցույթին մասնակցում են լեհական PWPW և ֆրանսիական Oberthur ընկերությունները: Այդ երկու ընկերություններն էլ հայտնի են արժաթղթերի պատրաստման ոլորտում և ունեն աշխատանքի մեծ փորձ: Բայց ֆրանսիական ընկերության համեմատ լեհական ընկերությունն իր ծառայություններն առաջարկում է ավելի մատչելի գնով: Այսպես, PWPW-ի կողմից պատրաստված անձնագիրը Հայաստանի քաղաքացու համար կարժենա 5000 դրամ (9 եվրոյից ավել), իսկ ինքնության քարտը` 1000 դրամ (2 եվրոյից պակաս): Առաջիկա օրերին պարզ կլինի, թե Հայաստանում ով կզբաղվի կենսաչափական անձնագրերի պատրաստմամբ: Ակնկալվում է, որ նոր կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ են դրվելու Հայաստանում 2011-ի վերջում: 16 տարեկան և բարձր Հայաստանի բոլոր քաղաքացիներըն պետք է անպայման ունենան կնեսաչափական անձնագրեր և ID քարտեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |