Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի նախագահի մահվան կապակցությամբ![]() 30 մայիսի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի Հանրապետության փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբին` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի մահվան կապակցությամբ:Հեռագրում ասված է. «Սրտի կսկիծով ընդունեցի ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Աբխազիայի Հանրապետության նախագահ Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան ողբերգական լուրը: Սերգեյ Վասիլիին կմնա իր ժողովրդի հիշողության մեջ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, որպես իսկական հայրենասեր, ով իր կյանքը նվիրաբերել է հանուն Աբխազիայի ազատության ու անկախության պայքարին: Լինելով խելացի եւ հարգալից առաջնորդ` նա անգնահատելի ավանդ է ներդրել աբխազական պետականության կայացման, նրա անվտանգության ամրապնդման, իր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Հենց նրա ղեկավարությամբ է Աբխազիայի անկախությունը ստացել միջազգային ճանաչում: Անդառնալի կորստի` Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ողջ աբխազ ժողովրդին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |