Արցախը կաջակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ անցկացման գործին 30 մայիսի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Երեւան քաղաքում մասնակցել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին, որը վարում էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, ընդգծելով նրա 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման կարեւորությունը ինչպես Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը եւս ըստ ամենայնի կաջակցի այդ միջոցառումների պատշաճ անցկացման գործին: Նիստին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի ներկայացուցիչներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» |