2011-ի 4 ամսում Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 0.1 տոկոսով

2011-ի 4 ամսում Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 0.1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-ապրիլին Հայաստանում պանրի արտադրությունը կրճատվել է 0.1 տոկոսով 2010 նույն շրջանի համեմատ և կազմել 4437 տոննա: Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, կաթի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 1.5 տոկոսով` կազմելով 77.9 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունն ավելացել է 0.2 տոկոսով` 234 տոննա:

2011-ի հունվար-ապրիլին յոգուրտի արտադրությունն աճել է 111.3 տոկոսով (180.2 տոննա), 61.2 տոկոսով ավելացել է մայոնեզի արտադրությունը` 24.5 տոննա, մածունի արտադրությունը` 1.1 տոկոսով (988.3 տոննա), կեֆիրի` 2.5 տոկոսով (72.9 տոննա), թթվասերի արտադրությունը կրճատվել է 14.5 տոկոսով` 860 տոննա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---