Լևոն Զուրաբյան. Իշխանությունների հետ երկխոսությունը թավշե հեղափոխության մարտավարության արդյունքն է

Լևոն Զուրաբյան. Իշխանությունների հետ երկխոսությունը թավշե հեղափոխության մարտավարության արդյունքն է

PanARMENIAN.Net - Իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր չէր, քանի դեռ «մեր ընկերները նրանց պատանդներն էին»: Այդ մասին, ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները ցանկանում էին քաղբանտարկյալների միջոցով հասնել նրան, որ ՀԱԿ-ը հրաժարվեր իր պահանջներից: «Մենք երբեք սակարկության առարկա չենք դարձնի մեր ազատությունն ու ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունը»,- ասել է Զուրաբյանը:

Նա նշել է, որ այժմ իրենց թիմը լիարժեք է և պատրաստ է պայքարել երկրում սահմանադրական կարգերի հաստատման համար:

Զուրաբյանը հիշեցրել է, որ բանտարկության մեջ են մնում դեռևս ՀԱԿ-ի երկու կողմնակիցներ` Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը: Սակայն ՀԱԿ-ի համակարգողը նշել է, որ իշխանությունները խոստացել են, որ վերջիններս ազատ կարձակվեն հունիսին:

Նրա խոսքով, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու իշխանությունների հետ երկխոսությունը նշանակում է թավշե հեղափոխության մարտավարության արդյունավետություն:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրադրությունը երկրում փոխվել է. «Դա հնարավոր դարձավ ժողովրդի և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ»,- ասել է Սարգսյանը:

16  31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---