26  03.06.11 - 200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք

200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք

200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին տեղի ունեցավ Սուրբ Գեղարդի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Այրիվանք տեղափոխելու ծիսական արարողությունը: Այսօր առավոտյան այն տեղափոխվեց Այրիվանք, որտեղ տեղի ունեցավ Սբ. Պատարագ, որտեղ հավատացյալները հաղորդակցվեցին մասունքի հետ: Այնուհետև Աստվածամուխ Գեղարդով կատարվեց անդաստանի կարգ և մատաղի օրհնություն:

Վերջում «Կարին» երգի-պարի համույթը հանդես եկավ ժողովրդական պարերով:

Այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր, և այս արարողությունը կկատարվի յուրաքանչյուր տարի:

Մասունքը վերջին 200 տարիների ընթացքում առաջին անգամ է տեղափոխվել Այրիվանք: Այսօր երեկոյան այն կվերադառնա Էջմիածին:

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---